Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրվել 7 ֆուտբոլիստ

Մայիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները: Նրանք հրավեր էին ստացել մասնակցելու Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական և Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Այսօր՝ մայիսի 26-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները.

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում