Սաբալետան նոր թիմ ունի ԱՊԼ-ում (լուսանկար)

Պաբլո Սաբալետան «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո արագորեն իր համար նոր թիմ է գտել: Արգենտինացին ազատ խաղացողի կարգավիճակով միացել է «Վեսթ Հեմին»,- տեղեկացնում է «մրճահարների» պաշտոնական կայքը:

Լոնդոնիցներն ու 32-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր են կնքել: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: «Վեսթ Հեմի» կազմում աջ պաշտպանը կրելու է 5 համարի խաղաշապիկը:

Սաբալետան «Մանչեսթեր Սիթիում» էր հանդես գալիս 2008 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում