«Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի 2016-17թթ․ առաջնության վերջին՝ 38-րդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Յուվենտուսն» արտագնա հանդիպում անցկացրեց «Բոլոնյայի» հետ և կամային հաղթանակ տոնեց։ 52-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Սամիր Տայդերը։ 70-րդ րոպեին Պաուլո Դիբալան վերականգնեց հավասարությունը, իսկ 94-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մոյզե Կենը։

Այսպիսով, «Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց 91 միավորով, իսկ «Բոլոնյան» 41 միավորով 15-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում