Դորտմունդի «Բորուսսիան»՝ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց «Այնտրախտին»․ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

8-րդ րոպեին դորտմունդցիներին առաջ մղեց Ուսման Դեմբելեն։ Խաղակեսի միջնամասում Միյատ Գաչինովիչի հաշվենկատ փոխանցումից հետո Անտե Ռեբիչը վերականգնեց հավասարությունը։ Հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հիանալի իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

«Բորուսսիան» Գերմանիայի գավաթակիր դարձավ չորրորդ անգամ։ «Այնտրախտը» ևս չորս անգամ է հաղթել Գավաթի խաղարկությունում։ Գավաթների քանակով ռեկորդակիրը Մյունխենի «Բավարիան» է՝ 18։

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Այնտրախտ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։2
Գոլերը՝ Ռեբիչ 29՛  – Դեմբելե 8՛, Օբամեյանգ 67՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում