Ավարտվեց հայ բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաքը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտեցին համատեղ ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նաև ընկերական մենամարտեր անցկացրեցին լեհ բռնցքամարտիկների հետ:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշայիններ Յուրա Դարաբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են: Հաղթանակ են տարել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Հայ բռնցքամարտիկները Լեհաստան էին մեկնել հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում