Ալեգրի․ «Ռեալն» ուժեղ է հարձակման գծում, բայց պաշտպանությունում․․․

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ խաղում փորձելու են օգտվել մրցակցի պաշտպանության սխալներից։

-Հարձակման գծում «Ռեալը» շատ ուժեղ է, բայց պաշտպանությունում սխալներ է թույլ տալիս։ Այնպես որ՝ կփորձենք օգտվել առաջացած հնարավորություններից։ Հիանալի հանդիպում է լինելու, ամեն օր չէ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալու հնարավորություն ես ունենում։

Մեր նախապատրաստական փուլը երկար չի տևելու, քանի որ եզրափակիչներին չեն պատրասվում․ եզրափակիչներին խաղում և հաղթում են։ Նման խաղերում ամեն ինչ մանրուքներն են որոշում, այնպես որ՝ կենտրոնանալու ենք դրանց վրա,- Ալեգրիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակիչը կայանալու է հունիսի 3-ին, Քարդիֆում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում