Դարպասապահների տրանսֆերային ռեկո՞րդ է սահմանվելու. վաղը կկայանա բուժզննումը

«Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնը մոտ է «Մանչեսթեր Սիթիի» տեղափոխվելուն:

23-ամյա բրազիլացին արդեն ժամանել է Անգլիա, որտեղ վաղը բուժզննում կանցնի,- հայտնում է «Sky Sports News»-ը:

Գործարքը կազմելու է 34,8 միլիոն ֆունտ (40 միլիոն եվրո): Դա ֆունտ սթերլնգով հաշվարկում դարպասապահների համար նոր տրանսֆերային ռեկորդ է: 16 տարի շարունակ ամենախոշոր գործարքը համարվում էր Ջանլուիջի Բուֆֆոնի տեղափոխությունը «Պարմայից» «Յուվենտուս»: Այն ժամանակ թուրինցիները վճարել էին 33 միլիոն ֆունտ:

Էդերսոնը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 27 խաղի, որոնցից 18-ում սեփական դարպասն անառիկ է պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում