«Բարսելոնան» ու Տեր Շտեգենը հսկայական հրաժարագնով նոր պայմանագիր են կնքել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:

«Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:  Նոր պայմանագրում ներառված է հրաժարագնի կետ, որը կազմել է 180 միլիոն եվրո:

25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմում է հանդես գալիս 2014 թվականից: Երեք տարվա ընթացքում գերմանացին «Բարսելոնայի» հետ 9 տիտղոս է նվաճել:

Տեր Շտեգենի անցկացրած 93 պաշտոնական խաղում «կապտանռնագույնները» տոնել են 71 հաղթանակ, 10 ոչ-ոքի գրանցել ու 12 պարտություն կրել: Այդ հանդիպումներում նա 90 գնդակ է բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում