«Բարսելոնան» ներկայացրել է 2017-18թթ. մրցաշրջանի խաղաշապիկը (լուսանկարներ)

«Բարսելոնան» ներկայացրել է այն մարզաշապիկը, որով թիմը հանդես է գալու 2017-18թթ. մրցաշրջանում:

Խաղաշապիկի վրա պատկերված է ակումբի տիտղոսային նոր հովանավոր` ճապոնական «Rakuten» կազմակերպության անվանումը: Կատալոնական ակումբն ասիական ընկերությունից տարեկան 55 միլիոն եվրո է ստանալու:

«Կապտանռնագույնների» խաղաշապիկը կարել է ակումբի բազմամյա տեխնիկական հովանավոր «Nike»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում