«Ռոման» հայտարարել է Սպալետիի հեռանալու մասին

«Ռոման» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հեռանալու մասին:

«Մենք շնորհակալ ենք Լուչիանոյին իր աշխատանքի ու ակումբի զարգացման համար կատարած ներդրման կապակցությամբ: Մենք նրան հաջողություն ենք մաղթում: Մեր ակումբը մշտապես աճելու ճանապարհներ է փնտրում, և դա կշարունակվի նոր մարզչի հետ, ով պետք է կիսի մեր փիլիսոփայությունն ու արժեքները»,- ասել է «գայլերի» նախագահ Ջեյմս Պալոտան:

Սպալետիի ղեկավարությամբ «Ռոման» Ա Սերիան ավարտեց երկրորդ տեղում: Ամենայն հավանականությամբ, 58-ամյա մասնագետը կգլխավորի «Ինտերը»:

Սպասվում է, որ հռոմեական թիմի նոր մարզիչն է դառնալու «Սասուոլոն» գլխավորող Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում