Պաշտոնական. Մուսակիոն` «Միլանի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)

«Վիլյաեռալի» կենտրոնական պաշտպան Մատեո Մուսակիոն տեղափոխվել է «Միլան»: 26-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել,- տեղեկացնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի արժեքը15 միլիոն եվրո է, իսկ ևս 3 միլիոն նախատեսված որպես հնարավոր պարգևավճարներ: Արգենտինացու աշխատավարձը տարեկան կազմելու է 2,5 միլիոն եվրո:

Մուսակիոն «դեղին սուզանավում» էր հանդես գալիս 2009 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում