Պաշտոնական. Տուխելն այլևս «Բորուսսիայի» մարզիչը չէ

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռացել է թիմից,- հայտնում է ռուրյան ակումբի պաշտոնական կայքը:

43-ամյա մասնագետի համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականի ամառ, սակայն ակումբի ղեկավարների հետ առկա տարաձայնությունների պատճառով կողմերը որոշել են վաղաժամ բաժանվել:

«Շնորհակալ եմ երկու գեղեցիկ ու հագեցած մրցաշրջանի համար: Ցավում եմ, որ ճանապարհը միասին չենք շարունակելու: Շնորհակալ եմ թիմին, երկրպագուներին, աշխատակազմին ու բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ: Հաջողություն եմ մաղթում «Բորուսսիային»»,- իր թվիթերյան էջում գրել է գերմանացին:

Տուխելը 2015 թվականի ամռանն էր գլխավորել դորտմունդյան թիմը` փոխարինելով Յուրգեն Կլոպին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի «Բորուսսիայի» նոր մարզիչը կդառնա Լուսյեն Ֆավրը, ով ներկայումս գլխավորում է «Նիցան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում