Մոնտելան մնում է «Միլանում» (լուսանկար)

«Միլանն» ու թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան նոր պայմանագիր են կնքել: 42-ամյա մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը,- հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը:

Ա Սերիայի 2016-17թթ․ խաղարկությունն իտալական գրանդն ավարտել է 6-րդ տեղում և նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր: Մարզչի առջև խնդիր էր դրված նվաճելու եվրագավաթի ուղեգիր: Մոնտելան «Միլանը» գլխավորել է 2016 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում