Միյատովիչ. Ավելի շատ հպարտ եմ «Յուվենտուսին» խփած գոլով, քան Ռոնալդուի տրանսֆերով

«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը պատմել է, թե իր համար ինչպիսի նշանակություն ունի Չեմպիոնների լիգայի 1997-98թթ․ խաղարկության եզրափակչում «Յուվենտուսի» դարպասը խփած միակ գնդակը (1:0): Հետագայում անվանի ֆուտբոլիստն «Аրքայական ակումբի» մարզական տնօրենն է դարձել (2006-2009թթ.) և կարողացել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանավորվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի շուրջ:

«Ավելի շատ հպարտ եմ «Յուվենտուսի» դարպասը խփած գոլով, քան Ռոնալդուի տրանսֆերով»,- ասել է չեռնոգորցին:

Այդ հանրահայտ գոլը մինչ օրս համարվում է վիճելի, քանի որ խաղից դուրս վիճակի կասկածներ կան:

«Խաղից դուրս չկար: Դրա ապացույցն այն է, որ թուրինցիների ոչ մի ֆուտբոլիստ չբողոքարկեց այն, իսկ, ինչպես հայտնի է, իտալացիները դժգոհելու սովորություն ունենъ լինի դա տեղի՞, թե՞ անտեղի»,- Միյատովիչի խոսքերն է մեջբերում COPE.es-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում