«Բանանցի» ֆուտբոլիստը կարիերայի 300-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացրել

Մայիսի 27-ին կայացած Հայաստանի առաջնության 29-րդ տուրի՝ «Գանձասար-Կապանի» դեմ խաղում «Բանանցի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանն անցկացրեց իր 300-րդ պաշտոնական հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Մեկ օրից 29 տարեկան դարձող ֆուտբոլիստը 2005-2011 թվականներին հանդես է եկել «Բանանցի» կազմում, ապա խաղացել է «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում», իսկ 2016-ի ամռանը վերադարձել է «Բանանց»:

300 հանդիպումներից 243-ը Բարեղամյանն անցկացրել է Հայաստանի առաջնությունում, 30-ը՝ գավաթի խաղարկությունում, 4-ը՝ Սուպերգավաթում, 13-ը՝ եվրագավաթներում, 9-ը՝ երիտասարդական հավաքականի կազմում և 1 խաղ՝ ԱՊՀ երկրների Համագործակցության գավաթի խաղարկությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում