Եվրոպայի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Համաշխարային աուդիտային կազմակերպությունների «մեծ քառյակում» գտնվող KPMG ընկերության տվյալներով «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է: Անգլիական գրանդի արժեքը գնահատվում է 3 միլիարդ եվրոյից մի փոքր ավելի,- տեղեկացնում է «BBC Sport»-ը։

Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցնում են ֆինանսական հարցերում «կարմիր սատանաների» գլխավոր մրցակիցները` «Ռեալն» ու «Բարսելոնան»: Մադրիդյան ակումբը գնահատվում է 2,97 միլիարդ եվրո, իսկ կատալոնականը` 2,76:

Կատարված հետազոտության ժամանակ հաշվի են առնվել ակումբների եկամուտները, ճանաչելիությունը, մարզական պոտենցիալը, մարզադաշտի գործոնը և հեռուստատեսային իրավունքները: Ընդհանուր առմամբ հետազոտվել են 32 ակումբներ, որոնց ֆինանսական հաշվետվությունների հիմք է դարձել 2014-15թթ․ ու 2015-16թթ․ մրցաշրջանների թվերը:

Եվրոպայի ամենաթանկ ակումբների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. «Մանչեսթեր Յունայթեդ» — 3.09 միլիարդ եվրո
2. «Ռեալ» — 2.97
3. «Բարսելոնա» —2.76
4. «Բավարիա» — 2.44
5. «Մանչեսթեր Սիթի» — 1.97
6. «Արսենալ» — 1.95
7. «Չելսի» — 1.59
8. «Լիվերպուլ» — 1.33
9. «Յուվենտուս» — 1.21
10. «Տոտենհեմ» — 1.01

Հետևեք մեզ նաև Telegram-ում