Ավարտվել է Առաջին խմբի առաջնությունը (վերջնական տեղեր)

Մայիսի 30-ին ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Երեկ կայացել է 28-րդ տուրի վերջին հանդիպումը․ «Ալաշկերտ-2»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Շիրակի» երկրորդ թիմին:

«Ալաշկերտ-2» – «Շիրակ-2»՝ 3:1 (3:0)
Գոլերը՝ Լիպարիտ Դաշտոյան 10՛, Ռուբեն Գրիգորյան 35՛, Վլադիմիր Ուլուխանյան 43՛ («Ալաշկերտ-2»), Արման Քիշմիրյան 90+1՛ («Շիրակ-2»)

Մրցաշարային աղյուսակը վերջնական հետևյալ տեսքը ստացավ.

1. «Բանանց-2»` 55 միավոր

2. «Փյունիկ-2»` 47 միավոր

3. «Արարատ-2»` 42 միավոր

4. «Գանձասար-Կապան-2»` 38 միավոր

5. «Ալաշկերտ-2»` 22 միավոր

6. «Շիրակ-2»` 21 միավոր

7. «Էրեբունի»` 9 միավոր

Լուսանկարը` «Ալաշկերտի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում