ՊՍԺ-ն ու «Բորուսսիան» համաձայնեցրել են Օբամեյանգի տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան շարունակելու է «Պարի Սեն Ժերմենում»,- գրում է «Yahoo! Sport France»-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ փարիզյան ու դորտմունդյան ակումբները համաձայնեցրել են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքը կազմելու է 70 միլիոն եվրո: Գաբոնցին ՊՍԺ-ում տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո: Պայմանագիր կնքելու համար նա 6 միլիոն եվրոյի բոնուս է ստանալու։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օբամեյանգը «Բորուսսիայի» ղեկավարներին տեղեկացրել է թիմը լքելու մտադրության մասին:

Բունդեսլիգայի ավարտված խաղարկությունում հարձակվողը 31 գոլով դարձել է լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում