Յուրչենկոյի փոխարեն Հայաստանի հավաքական է հրավիրվել այլ դարպասապահ

«Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու համար հունիսի 1-ից 10-ը կայանալիք հավաքին։ Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ազգային հավաքական հրավիրվածների թվում ընդգրկել էր «Անժիի» հայ դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին, սակայն վերջինս հայտարարել էր, որ չի կարող ընդունել այն, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում լեգիոներ կհամարվի:

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որն եթե 31-ամյա ֆուտբոլիստը հիմա չընդունի առաջարկը, այլևս նա ազգային ընտրանուն պետք չի լինի: Նաև ավելացրել է, որ Չեռնոգորիայի դեմ կարևորագույն խաղից առաջ Հայաստանի հավաքականն այդ բարձրակարգ դարպասապահի կարիքն ունի:

Հունիսի 4-ին հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Սեինթ Կիթս ու Նևիսի հետ, իսկ հունիսի 10֊ին պաշտոնական հանդիպում Մոնտենեգրոյի հավաքականի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում