Ֆետել. Դեռ վաղ է մտածել առաջ պոկվելու մասին

Ֆորմուլա-1-ի ընթացիկ խաղարկության առաջատար Սեբաստիան Ֆետելը դեռ չի մտածում առաջնությունում մրցակիցներից առաջ պոկվելու մասին: Մոնակոյի Գրան-պրիում տոնած հաղթանակի շնորհիվ «Ֆերրարիի» ավտոարշավորդն իր գլխավոր հետապնդող Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ («Մերսեդես») 25 միավորի առավելություն է ստացել:

«Դեռ շուտ է այդ մասին մտածելու համար: Ինձ ավելի շատ հուզում է պատվո պատվանդանին բարձրանալը: Անցած տարի բազմաթիվ բարդություններ ունեինք, բայց այս մրցաշրջանում, կարծես թե, ամեն ինչ փոխվել է: Եթե ամեն ինչ լավ դասավորվի, և մենք ողջ ուժերը ներդնենք, առաջիկա մրցափուլերում չենք կորցնի զարգացման իմպուլսը»,- ասել է գերմանացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում