«Ռեալի» պատվիրակությունը մեկնել է Քարդիֆ (հայտացուցակ, լուսանկարներ)

«Ռեալի» պատվիրակությունն արդեն ուղևորվել է Քարդիֆ, որտեղ վաղը՝ հունիսի 3-ին, կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպումը։

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վճռորոշ խաղի համար հայտավորել է 25 ֆուտբոլիստի։

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես։

Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո, Կոենտրաու, Դանիլո։

Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Խամես, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո, Էնցո։

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Մարիանո, Ալվարո Մորատա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում