Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակչից առաջ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմը և գործող գավաթակիր «Ռեալն» այսօր տիտղոսի պաշտպանության համար պայքարելու է  «Յուվենտուսի» հետ, որն այս խաղարկությունում ընդամենը 3 գոլ է բաց թողել:

Ներկայացնում ենք եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանի ամենակարևոր հանդիպմանն առնչվող ամենաուշագրավ փաստերն ու վիճակագրությունը։ 

  • «Ռեալն» ու «Յուվենտուսը» եզրափակիչներում բոլորովին վերջերս են խաղացել: Մադրիդցիները 4 տարվա մեջ 3-րդ անգամ են խաղում եզրափակչում և կարող են դառնալ առաջին ակումբը, որին կհաջողվի երկու անգամ անընդմեջ նվաճել ՉԼ-ի գավաթը: 2014 և 2016 թվականներին մադրիդյան ակումբը եզրափակչում հաղթել է «Ատլետիկոյին»: «Յուվենտուսը» 2015 թվականի վճռորոշ խաղում պարտվել է «Բարսելոնային»: 
  • Թիմերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել են 1998 թվականին, երբ «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Ամստերդամում: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ «Յուվեի» կազմում էր մադրիդյան թիմի այսօրվա մարզիչ Զինեդին Զիդանը: «Ռեալն» այդ ժամանակ նվաճեց իր 11 գավաթներից 7-րդը: 


Տեսանյութը հասանելի է Youtube-ում դիտման համար

  • «Յուվեն» Չեմպիենների 2 գավաթ ունի, որոնք նվաճել է 1985 և 1996 թվականներին: Թուրինցիները 6 անգամ պարտվել են եզրափակչում՝ այդպիսով սահմանելով մրցաշարի հակառեկորդ։
  • Այս խաղարկության 12 խաղում «Յուվեն» 9 հաղթանակ է տարել և 3 ոչ-ոքի գրանցել: Թուրինցիները կարող են «Մանչեսթեր Յունայթեդից» հետո դառնալ առաջին թիմը, որը մրցաշարում հաղթում է առանց պարտության: «Մանչեսթեր Յունայթեդը» նման տպավորիչ արդյունք գրանցել է 2007-08թթ. մրցաշրջանում։
  • Թե՛ «Ռեալի», թե՛ «Յուվենտուսի» համար սա Չեմպիոնների լիգայի (մրցաշարի նորագույն պատմության) 6-րդ եզրափակիչն է: Այս ցուցանիշով նրանք հավասարվել են «Միլանի» ռեկորդին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում թուրինցիները 4 անգամ պարտվել են և այդ ցուցանիշով «առաջատար» են, իսկ միակ հաղթանակը 1996-ին են տոնել, երբ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթել են «Այաքսին»: «Ռեալը» մրցաշարի նորագույն պատմության իր բոլոր 5 եզրափակիչներում հաղթել է: 


Նախախաղյա մարզում

Եզրափակիչ խաղերում ունեցած փորձը

«Յուվենտուս»

«Յուվենտուսի» համար սա մրցաշարի (ընդհանուր պատմության) 9-րդ եզրափակիչն է, վերջին 4 դեպքում թուրինցիները պարտվել են: «Յուվենտուսի»՝ եզրափակիչներում գրանցած վիճակագրությունը․

  • 1972-73թթ․ պարտություն՝ 0:1 «Այաքսից»
  • 1982-83թթ․ պարտություն՝ 0:1 «Համբուգից»
  • 1984-85թթ․ հաղթանակ՝ 1:0 «Լիվերպուլի» նկատմամբ
  • 1995-96թթ․ հաղթանակ՝ «Այաքսի» նկատմամբ 11-մետրանոց հարվածաշարով (4:2) 1:1 հաշվից հետո
  • 1996-97թթ․ պարտություն՝ 1:3 Դորտմունդի «Բորուսսիայից» 
  • 1997-98թթ․ պարտություն՝ 0:1 «Ռեալից»
  • 2002-03թթ․ պարտություն «Միլանից» 11-մետրանոց հարվածաշարով (2:3) 0:0 հաշվից հետո
  • 2014-15թթ․ պարտություն՝ 1:3 «Բարսելոնայից»

Բեռլինում «Բարսելոնայից» կրած պարտությունը «Յուվենտուսին» պարտված եզրափակիչների «ռեկորդակիր» դարձրեց՝ 6: Թուրինյան թիմից առաջ հակառեկորդը «Բավարիային» ու «Բենֆիկային» էր պատկանում, որոնք 5-ական անգամ են պարտվել Չեմպիոնների գավաթի եզրափակիչներում:

Ջանլուիջի Բուֆֆոնն այսօրվա «Յուվենտուսի» միակ խաղացողն է, ով մասնակցել է 2003-ի եզրափակչին:

Բուֆֆոնը, Ստեֆան Լիխտշտայները, Լեոնարդո Բոնուչին, Անդրեա Բարձալին և Կլաուդիո Մարկիզիոն 2015-ի եզրափակչի մեկնարկային րոպեներից դաշտում են եղել, իսկ Ստեֆանո Ստուրարոն խաղին պահեստայինների նստարանից է հետևել: Ջորջիո Կյելինին վնասվածքի պատճառով չի մասնակցել Բեռլինի խաղին:

Սամի Խեդիրան 2014-ին պաշտպանել է «Ռեալի» գույները: Մարիո Մանջուկիչի, Դանի Ալվեսի հետ գերմանացի կիսապաշտպանը կարող է ընդգրկվել Չեմպիոնների լիգայում երկու տարբեր թիմերի հետ հաղթանակի հասած ֆուտբոլիստների շարքում: Ցուցակն այսօր 13 խաղացողի անունից է բաղկացած:

Մարիո Մանջուկիչը և 2015-ի եզրափակչում «Յուվենտուսի» կազմում գոլ խփած Մորատան հնարավորություն ունեն համալրելու 2 ֆուտբոլիստից բաղկացած ցուցակը, որում տեղ են գտնում տարբեր ակումբների հետ Չեմպիոնների գավաթի եզրափակիչներում գոլ խփած ֆուտբոլիստները: Ցուցակում այժմ ընդգրկված են Վելիբոր Վասովիչը («Պարտիզան»-1996, «Այաքս»-1969) և Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»-2008, «Ռեալ»-2014 (հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի գոլերն ՈւԵՖԱ-ն վիճակագրությունում չի ներառում)):

«Յուվենտուսը» 4 անգամ էլ հանդես է եկել ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում, 3 անգամ հաղթել է  (1977, 1990, 1993) և 1 անգամ պարտվել (1995): 1984-ին էլ թուրինցիները հաղթել են Գավաթակիրների գավաթի խաղարկությունում։


Նախախաղյա մարզում

«Ռեալ»

«Ռեալը» Չեմպիոնների 11 գավաթ ունի: Վերջին 5 եզրափակչում մադրիդցիները հաղթել են: Մադրիդցիների եզրափակիչ խաղերի վիճակագրությունը․

  • 1955-56թթ․ հաղթանակ՝ 4:3 «Ռեյմսի» նկատմամբ
  • 1956/57թթ․ հաղթանակ՝ 2:0 «Ֆիորենտինայի» նկատմամբ
  • 1957-58թթ․ հաղթանակ՝ 3:2 «Միլանի» նկատմամբ (լր. ժամ.)
  • 1958-59թթ․ հաղթանակ՝ 2:0 «Ռեյմսի» նկատմամբ
  • 1959-60թթ․ հաղթանակ՝ 7:3 «Այտրախտի» նկատմամբ
  • 1961-62թթ․ պարտություն՝ 3:5 «Բենֆիկայից»
  • 1963-64թթ․ պարտություն՝ 1:3 «Ինտերից» 
  • 1965-66թթ․ հաղթանակ՝ 2:1 «Պարտիզանի» նկատմամբ
  • 1980-81թթ․ պարտություն՝ 0:1 «Լիվերպուլից»
  • 1997-98թթ․ հաղթանակ՝ 1:0 «Յուվենտուսի» նկատմամբ 
  • 1999-00թթ․ հաղթանակ՝ 3:0 «Վալենսիայի» նկատմամբ 
  • 2001-02թթ․ հաղթանակ՝ 2:1 «Բայերի» նկատմամբ 
  • 2013-14թթ․ հաղթանակ՝ 4:1 «Ատլետիկոյի» նկատմամբ (լր. ժամ.)
  • 2015-16: հաղթանակ «Ատլետիկոյից» նկատմամբ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում (5:3) 1:1 հաշվից հետո

Սա 5-րդ դեպքն է, երբ գործող գավաթակիրը դուրս է գալիս եզրափակիչ և առաջինը 2009-ին «Մանչեսթեր Յունայթեդի» նույն հաջողությանը հասնելուց հետո:

1989-1990թթ. հետո այլևս ոչ մի ակումբ Չեմպիոնների գավաթը (մրցաշարի ընդհանուր պատմության ընթացքում) երկու անգամ անընդմեջ չի նվաճել: Վերջինը «Միլանն» էր:

Զիդանը հավակնում է դառնալու Չեմպիոնների լիգայում երկու անգամ անընդմեջ հաղթած առաջին մարզիչը, իսկ Սերխիո Ռամոսն այդ դեպքում կդառնա առաջին ավագը, ով երկու անգամ անընդմեջ գլխավերևում կպահի գավաթը:

Ռոնալդուն (2008, 2014) և Ռամոսը (2014, 2016) կարող են դառնալ դառնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 3 խաղերում գոլ խփած առաջին ֆուտբոլիստները: Նրանք դեռևս երկու գնդակ խփածների հնգյակում են: Նախքան նրանց հաջողությունը, աչքի են ընկել Ռաուլ Գոնսալեսը (2000, 2002), Սամուել Էտոն (2006, 2009) և Լեո Մեսսին (2009, 2011): Այս մրցաշրջանում հնգյակը կարող են համալրել 2014-ի եզրափակչում աչքի ընկած Մարսելոն և Բեյլը, ինչպես նաև 2015-ին «Յուվենտուսի» կազմում գոլ խփած Մորատան:

Դանի Կարվախալը, Ռաֆայել Վարանը, Ռամոսը, Ֆաբիու Կոենտրաուն, Լուկա Մոդրիչը, Ռոնալդուն և Կարիմ Բենզեման 2014-ի եզրափակչի մեկնարկային կազմում էին: Մարսելոն ու Իսկոն փոխարինման էին դուրս եկել, իսկ Պեպեն պահեստայինների նստարանին էր:

2016-ի եզրափակչում «Ռեալի» մեկնարկային կազմում էին Կեյլոր Նավասը, Պեպեն, Թոնի Կրոսը, Կազեմիրոն, Կարվախալը, Ռամոսը, Մարսելոն, Մոդրիչը, Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման: Փոխարինման դուրս եկան Դանիլոն, Իսկոն, Լուկաս Վասկեսը: Կիկո Կասիլյան, Նաչոն ու Խամես Ռոդրիգեսը հայտավորված էին:

Քարդիֆում հաղթելու դեպքում «Ռեալը» Չեմպիոնների լիգայում իսպանական ակումբների 10-րդ հաղթանակը կգրանցի: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է՝ 5 գավաթ:

«Ռեալը» 29-րդ անգամ է խաղում եվրագավաթների եզրափակչում: Մադրիդցիները 14 անգամ մասնակցել են Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակչին, ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճել են 1985, 1986 թվականներին, ինչպես նաև 1971, 1983 թվականներին հասել են Գավաթակիրների գավաթի եզրափակիչ: 2002, 2014 և 2016 թվականներին նրանք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր են դարձել: Նույն խաղարկությունում 1998 և 2000 թվականներին պարտվել են: «Ռեալի» համար հաղթանակով են ավարտվել 1960, 1998 և 2002 թվականների Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչները: Նույն առաջնությունում 1966 և 2000 թվականներին պարտվել են:


Նախախաղյա մարզում

Նախորդ հանդիպումներին առնչվող փաստեր

  • Մրցակիցները միմյանց 18 անգամ հանդիպել են, ու բոլոր խաղերը տեղի են ունեցել եվրագավաթային գլխավոր մրցաշարի շրջանակներում: Թիմերից յուրաքանչյուրը 8-ական անգամ հաղթել է, 2 ոչ-ոքի է գրանցվել, բայց «Յուվենտուսը» 21 գոլ է խփել «Ռեալի» 18-ի դիմաց:
  • Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2014-15թթ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, որտեղ «Յուվենտուսը» ընդհանուր 3:2 հաշվով հաղթել է: 
  • «Յուվենտուսն» արդեն 3 խաղ «Ռեալին» չի պարտվում (1 հաղթանակ ու 2 ոչ-ոքի): Վերջինը 2013-14թթ. խմբային փուլում էր, երբ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Ռոնալդուն դուբլ ձևակերպեց (1:2): Սա թուրինցիների միակ պարտությունն էր մադրիդցիների դեմ վերջին 7 խաղերում (4 հաղթանակ ու 2 ոչ-ոքի): 
  • Ռոնալդուն «Ռեալի» կազմում «Յուվենտուսին» հանդիպելիս միշտ գոլ է խփել՝ 4 խաղում 5 գնդակ։
  • 1997-98թթ. եզրափակչում Յուպ Հայնկեսի «Ռեալը» հաղթեց Մարչելո Լիպիի «Յուվենտուսին»՝ 32 տարվա ընթացքում նվաճելով իր առաջին գավաթը: Եզրափակչի ելքը վճռեց 66-րդ րոպեին Պրեդրագա Միյատովիչի խփած գոլը:
  • Իսպանական ու իտալական հսկաներն առաջին անգամ 1961-62թթ․ մրցաշրջանում են երկխաղյա հակամարտությունում ուժերը չափել: Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակչի երկու խաղերում էլ նվազագույն հաշվով թիմերը հաղթանակ են տարել, իսկ վերախաղարկմանը «Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով: 


Նախախաղյա մարզում

Ընդհանուր փաստեր

«Յուվենտուս»

Կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մոնակոյից» բաց թողած գոլը (2:1) «Յուվենտուսի» համար առաջինն էր Չեմպիոնների լիգայի վերջին 6 խաղերում: Թուրինցիները 690 րոպե անառիկ էին պահել դարպասը: Սա երկրորդ ցուցանիշն է, իսկ առաջինը պատկանում է «Արսենալին», որը 2005-06թթ. 995 րոպե գնդակ չէր բաց թողել:

ՈւԵՖԱ-ի մրցաշարերում իսպանական թիմերի դեմ խաղերում «Յուվեի» վիճակագրությունը՝ Հ19 Ո14 Պ20։

Այս մրցաշրջանում «Յուվենտուսն» արդեն հանդիպել է Իսպանիան ներկայացնող թիմերի: Խմբային փուլում սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել «Սևիլյայի» հետ (0:0), իսկ հետո հաղթել է արտագնա խաղում (3:0): 1/4 եզրափակչում իտալական թիմը հանդիպել է «Բարսելոնային»․ սեփական դաշտում հաղթել է (3:0) իսկ արտագնա խաղում ոչ-ոքի գրանցել (0:0):

Իսպանական թիմերի հետ հենց առաջին հանդիպումը «Յուվենտուսին» եվրագավաթ է պարգևել: ՈւԵՖԱ-ի գավաթի 1976-77թթ. եզրափակչում թուրինցիները հաղթել են «Ատլետիկոյին» (1:0 սեփական դաշտում, 1:2 արտագնա խաղում):

ՈւԵՖԱ-ի մրցաշարերում «Յուվենտուսի» 11-մետրանոց հարվածաշարերը

  • 2:3՝ «Միլանի» հետ Չեմպիոնների լիգա – 2002-03թթ․, եզրափակիչ
  • 4:2՝ «Այաքսի» հետ, Չեմպիոնների լիգա – 1995-96թթ․, եզրափակիչ
  • 3:1՝ «Ռեալի» հետ, Չեմպիոնների գավաթ – 1986-87թթ․, երկրորդ տուր
  • 4:2՝ «Արխենտինոս Խունիոսի» հետ, Միջմայրցամաքային գավաթ – 1985թ․
  • 1:4՝ «Վիդզևի» հետ, ՈւԵՖԱ-ի գավաթ – 1980-81թթ․, երկրորդ տուր
  • 3:0՝ «Այաքսի» հետ, Չեմպիոնների գավաթ – 1977-78թթ․, 1/4 եզրափակիչ

«Ռեալ»

Կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ատլետիկոյից» կրած պարտությունը (1:2), որը չխանգարեց «Ռեալին» հաղթել ընդհանուր 4:2 հաշվով, թիմի համար առաջինն էր ընթացիկ խաղարկությունում (Հ8 Ո3): Զիդանի թիմը մինչ այդ հաղթել էր փլեյ-օֆֆ փուլի բոլոր 5 խաղերում:

«Ատլետիկոյից» կրած պարտությունը վերջ դրեց Չեմպիոնների լիգայում «Ռեալի» անպարտելի շարքին (11 հաղթանակ, 5 ոչ-ոքի), որը սկսվել էր նախորդ խաղարկության 1/4 եզրափակչում «Վոլֆսբուրգից» կրած պարտությունից հետո (0:2):

«Ռեալը» սեփական դաշտում իտալական թիմերի դեմ վերջին 4 խաղերում հաղթել է: Շարքը սկսվել է 2015-ին «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից: Ընթացիկ խաղարկությունում 1/8 եզրափակչի երկու խաղերում էլ մադրիդցիները 3:1 հաշվով հաղթել են «Նապոլիին»:

ՈւԵՖԱ-ի մրցաշարերում Իտալիան ներկայացնող ակումբների դեմ «Ռեալի» 69 խաղերի վիճակագրությունը՝ Հ33 Ո11 Պ25։

ՈւԵՖԱ-ի մրցաշարերում «Ռեալի» 11-մետրանոց հարվածաշարերը

  • 5:3՝ «Ատլետիկոյի» հետ, Չեմպիոնների լիգա – 2015-16թթ․, եզրափակիչ
  • 1:3՝ «Բավարիայի» հետ, Չեմպիոնների լիգա – 2011-12թթ․, 1/2 եզրափակիչ
  • 3:1՝ «Յուվենտուսի» հետ, Չեմպիոնների գավաթ – 1986-87թթ․, երկրորդ տուր
  • 5:6՝ «Ցրվնա Զվեզդայի» հետ, Գավաթակիրների գավաթ – 1974-75թթ․, 1/4 եզրափակիչ


Մադրիդցիների ժամանումը Քարդիֆ

Ի՞նչ կապ ունեն թիմերը

  • 1996-2001թթ. ընկած ժամանակահատվածում Զիդանը խաղացել է «Յուվենտուսի» կազմում, 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: 1997 և 1998 թվկաններին մասնակցել ու պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Երկրորդ դեպքում հաղթողը «Ռեալն» է եղել:
  • Մունդիալ-2006-ի եզրափակչում Բեռլինում Զիդանը 11-մետրանոցից գրավել է Բուֆֆոնի դարպասը: Հետո հեռացվել է դաշտից, որից հետո Իտալիան հաղթել է 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում:
  • Մասիմիլիանո Ալեգրիի «Միլանը» «Ռեալի» հետ հանդիպել է 2010-11թթ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Մադրիդում հյուրերը պարտվել են 0:2 հաշվով, իսկ «Սան-Սիրո» արենայում 2:2 է գրանցվել:
  • Գոնսալո Իգուայինը 2007-13թթ. հանդես է եկել «Ռեալի» կազմում, 264 խաղում 121 գոլ խփել: 
  • Մորատան «Ռեալի» ակադեմիայի սան է: 2014-2016թթ. «Յուվենտուսի» կազմում խաղալիս Ա Սերիայի 63 խաղում 15 գոլ է խփել:
  • Խեդիրան 2010-15թթ. խաղացել է «Ռեալի» կազմում: 2012-ին նա Իսպանիայի չեմպիոն է դարձել, իսկ 2 տարի անց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 102 խաղում 6 գոլ է խփել:
  • Մանջուկիչը 2014-15թթ. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է եղել և 7 անգամ խաղացել է «Ռեալի» դեմ (Հ4 Ո2 Պ1): 
  • Դանի Ալվեսը Իսպանիայում 14 մրցաշրջան է անցկացրել՝ 6 տարի խաղացել է «Սևիլյայում», 8 տարի՝ «Բարսելոնայում»: «Ռեալի» դեմ խաղերի վիճակագրությունը՝ Հ22 Ո7 Պ13: Ալվեսը «Ռեալի» դարպասը 2 գոլ է խփել: 2003-05թթ. «Սևիլյայի» կազմում Ռամոսի խաղընկերն է եղել: 
  • 2013-2015թթ. Մատեո Կովաչիչը խաղացել է «Ինտերում»: «Յուվենտուսի» դեմ նրա վիճակագրությունը՝ Հ0 Ո2 Պ3:
  • Բուֆֆոնը, Բոնուչին, Բարձալին, Կյելինին ու Մարկիզիոն Իտալիայի հավաքականի կազմում Եվրո 2012-ի եզրափակչում 0:4 հաշվով պարտվեցին Իսպանիային: Նրանց դեմ Ռամոսն էր խաղում:
  • Եվրո 2016-ի 1/4 եզրափակչում Գերմանիայի հավաքականը Կրոսի ու Խեդիրայի հետ հանդիպեց իտալացիներին, որոնց կազմում էին Բուֆֆոնը, Բոնուչին, Կյելինին ու Բարձալին: Բոնուչին իրացրեց 11-մետրանոց հարվածը, և լրացուցիչ ժամանակի վերջում հաշիվը 1:1 դարձավ: «Յուվենտուսի» պաշտպանը վրիպեց 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ: Բարձալին ու Կրոսն անվրեպ էին, իսկ հաղթանակը գերմանացիներինն էր:
  • Եվրո 2016-ի 1/8 եզրափակչում իտալացիները 2:0 հաշվով հաղթեցին գործող չեմպիոն Իսպանիային: Առաջին գոլի հեղինակը Կյելինին էր: Իտալացիների կազմում էին նաև Բուֆֆոնը, Բոնուչին, Բարձալին: Իսպանիայի հավաքականը ներկայացնում էին Ռամոսը, Մորատան և Վասկեսը:
  • Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկության կիսաեզրափակչում Իսպանիան 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 7:6 հաշվով հաղթեց Իտալիային: Հարվածներից մեկը Ռամոսն իրացրեց: Վճռորոշ հարվածը Բոնուչին ձախողեց:
  • Մունդիալ 2014-ի խմբային փուլում Ֆրանսիան 5:2 հաշվով հաղթեց Շվեյցարիային: Բենզեման 11-մետրանոց 2 հարվածներից 1-ը իրացրեց, իսկ Շվեյցարիայի կազմում հանդես եկավ Լիխտշտայները:
  • Եվրո 2016-ի խմբային փուլում իսպանացիները 1:2 հաշվով պարտվեցին խորվաթներին: Իսպանական ընտրանու կազմում աչքի ընկավ Մորատան, իսկ Ռամոսը չիրացրեց 11-մետրանոցը: Խորվաթների կազմում Մոդրիչն ու Մանջուկիչը չխաղացին, իսկ Մարկո Պյացան և Կովաչիչը փոխարինման դուրս եկան երկրորդ խաղակեսում:

Հավաքականի խաղընկերներ

  • Թոնի Կրոս, Սամի Խեդիրա (Գերմանիա)
  • Մարսելո, Դանիլո, Կազեմիրո, Դանի Ալվես, Ալեքս Սանդրո (Բրազիլիա)
  • Խամես Ռոդրիգես, Խուան Կուադրադո (Կոլումբիա)
  • Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարիո Մանջուկիչ, Մարկո Պյացա (Խորվաթիա):

Նախկին ակումբակիցներ

  • Դանիլո, Խամես Ռոդրիգես, Ալեքս Սանդրո («Պորտու», 2011-13թթ․)
  • Դանիլո, Ալեքս Սանդրո («Սանտոս», 2010-11թթ․)
  • Թոնի Կրոս, Մարիո Մանջուկիչ («Բավարիա», 2012-14թթ․)
  • Մարիո Մանջուկիչ, Լուկա Մոդրիչ («Դինամո Զագրեբ», 2007-08թթ․)
  • Կարիմ Բենզեմա, Միրալեմ Պյանիչ («Լիոն», 2008-09թթ․)
  • Դանի Ալվես, Սերխիո Ռամոս («Սևիլյա», 2003-05թթ․):

 

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի
Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում