Մարսելո. Ինձ չի հետաքրքրում, թե «Յուվենտուսն» ինչպիսի խաղային համակարգով է գործելու

«Ռեալի» պաշտպան Մարսելոն մամուլի ասուլիս է տվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում այսօր «Յուվենտուսի» դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում քննարկված թեմաները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա: Մտածում ենք, թե ինչու ենք այստեղ և ինչ պետք է անենք: Ով ինչ ուզում է՝ թող խոսի, դա մեզ չի անհանգստացնում: Այստեղ ենք Մադրիդը ներկայացնելու համար: Մտադիր ենք մեր բոլոր ուժերը ներդնել»:

Ֆունկցիոնալ վիճակի մասին.

«Երկշաբաթյա հանգիստն օգտակար էր: Լավ ենք աշխատել, թիմը հիանալի մարզավիճակում է: Ինձ չի հետաքրքրում, թե «Յուվենտուսն» ինչպիսի խաղային համակարգով է գործելու, որովհետև գիտենք ինչ է պետք անել»:

Զինեդին Զիդանի մասին.

«Նա առանց աղմուկի միացավ մեզ, երբ հարկավոր էր հաղթել: Թվերը խոսուն փաստարկներ են»:

Կեյլոր Նավասի մասին.

«Երբ նա «Ռեալ» եկավ, նրա համար բարդ էր խաղաժամանակ ստանալ, որովհետև կար Կասիլյասը: Կեյլորը հանգիստ աշխատեց և հիմա կարող եք տեսնել, թե ինչպիսի հիանալի դարպասապահ է, որքան է նա յուրաքանչյուր խաղում օգնում մեզ: Նույնը նաև Կիկոն ու Ռուբենը:

Կեյլորը հիանալի դարպասապահ է, մենք բոլորս աջակցում ենք նրան: Հուսով եմ` առաջիկա խաղում նա կրկին կօգնի մեզ»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում