Ալվես. 1998 թվականին «Ռեալը» ՉԼ-ն հաղթել է խաղից դուրս վիճակի շնորհիվ (տեսանյութ)

«Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ալվեսը «Ռեալի» դեմ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ հիշել է այս թիմերի միջև 1998 թվականին կայացած չեմպիոնական հանդիպումը:

«Լինելու է ոչ թե Դանի Ալվեսի ու «Ռեալի» հակամարտություն, այլ «Յուվենտուսի» և «Ռեալի»: Մեր թիմի դեմ Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում մադրիդցիները հաղթել են խաղից դուրս վիճակից խփած գոլի շնորհիվ:

Նրանք վախենում են «Յուվեից»: Զգույշ են խաղալու, որովհետև այնպիսի ֆավորիտ չեն, ինչի մասին այդպես խոսում են: Ես չեմ վախենում «Ռեալից»»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

1998 թվականի եզրափակչում «Արքայական ակումբի» միակ գնդակը խփել է Պրեդրագ Միյատովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում