Բուֆֆոն․ Երկրորդ խաղակեսում երևաց «Ռեալի» մակարդակը և ուժը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ռեալից» 1։4 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Շատ հիասթափված ենք, քանի որ կարծում էինք՝ կարող ենք անել հնարավոր ամեն բան Չեմպիոնների լիգայում վերջապես հաղթելու համար։ Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրեցինք և «Ռեալի» համար խնդիրներ ստեղծեցինք, դրա համար փոքր-ինչ զարմացած ենք, թե ինչպես ավարտվեց հանդիպումը։ Հասկանալի է, որ այս մրցաշարում հաղթելու համար պետք է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Գուցե առաջին կեսում շատ ուժ գործադրեցինք, բայց անօգուտ․․․ Երկրորդ խաղակեսում երևաց «Ռեալի» մակարդակը, ուժը և նման խաղերում հաղթելու ունակությունը։ Նրանք արժանի հաղթանակ տոնեցին,- 39-ամյա դարպասապահի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում