Ռոնալդուն կրկնեց ՉԼ հաղթանակների քանակով ռեկորդը

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակիչ խաղում «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։

«Սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ կրկնելով Կլարենս Զեդորֆի, Ժերար Պիկեի, Չավիի, Անդրես Ինյեստայի, Սամուել Էտոյի և Լիոնել Մեսսիի ռեկորդը։ «Ռեալի» կազմում Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2014, 2016, 2017 թվականներին, իսկ 2008 թվականին հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նշենք, որ Ռոնալդուն, Ինյեստան և Զեդորֆն իրենց համար հաղթական 4 եզրափակիչներում էլ խաղադաշտում են եղել։

Բացի այդ, այս հանդիպման արդյունքով հակառեկորդ սահմանեց թուրինյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։ 39-ամյա իտալացին Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում բաց թողած գոլերի քանակը հասցրեց 7-ի՝ այդպիսով կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի հակառեկորդը։ Ավելի վաղ՝ Չեմպիոնների լիգայի 2014-15թթ․ խաղարկության եզրափակիչ խաղում Բուֆֆոնը 3 գոլ էր բաց թողել «Բարսելոնայից» (1:3):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում