Ալեգրի․ Բողոքելու առիթ չունենք, քանի որ «Ռեալը» հիանալի հանդիպում անցկացրեց

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» խաղից հետո (1:4) թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է լրագրողների հարցերին։

-Ես շատ հպարտ եմ այն ամենի համար, ինչին այս մրցաշրջանում հասել է իմ թիմը։ Մենք Քարդիֆ էինք եկել տիտղոս նվաճելու համար, սակայն չստացվեց։ Առաջին խաղակեսում լավ հանդես եկանք, բայց չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։

Պյանիչը ծնկի հետ կապված խնդիրներ ուներ, «Ռեալը» բարձրացրեց խաղի տեմպը, և մենք բարդ 15 րոպե ունեցանք։ Երկրորդ կեսում հոգեբանորեն հանձվեցինք։ Մենք պետք է վերադասավորվեինք, պայքարեինք ատամներով․․․ Չստացվեց, բայց սա մեր զարգացման ճանապարհին ևս մեկ քայլ էր։

Առաջին խաղակեսում շատ էներգիա վատնեցինք, քանի որ շտապում էինք վերահսկել գնդակի տեղաշարժը, ավելի հանգիստ խաղալու փոխարեն։ Այս սխալները պետք է ուղղենք ապագայում։ Կարող էինք հաշվի մեջ առավելություն ունենալով՝ գնալ ընդմիջման, սակայն բողոքելու առիթ չունենք, քանի որ «Ռեալը» հիանալի հանդիպում անցկացրեց։

Հաջորդ մրցաշրջանը կսկսենք տրամաբանական նպատակներով՝ նվաճել սկուդետոն, հաղթել Գավաթի խաղարկությունում։ Պետք է ճիշտ օգտագործել այսօրվա փորձը և ավելի լավը դառնալ։ Սա մեզ համար նոր մոտիվացիա է՝ կրկին հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց արդեն հաղթել։ Այս կազմն ընդունակ է դրան,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում