Մորատա. Չեմ վերադառնա Իտալիա, ցանկանում եմ մնալ «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան, ով նախկինում հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում, մեկնաբանել է «Միլան» տեղափոխվելու շշուկները: Ըստ տեղեկությունների` «ռոսոներին» պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 60 միլիոն եվրո վճարել:

«Իտալիա վերադառնալը բարդ կլիներ: Այնպես որ` հաստատ չեմ վերադառնա: Ցանկանում եմ մնալ «Ռեալում»: Ինձ դուր է գալիս Իտալիան, բայց իմ քաղաքը Մադրիդն է, իսկ «Ռեալը»` իմ թիմը: Միայն հետո սիրելի թիմերիս թվում «Յուվենտուսն» է:

Ընդհանրապես տրանսֆերն ինձնից կախված չէ: Հիմա ցանկանում եմ տոնել Չեմպիոնների լիգայում մեր հաղթանակը: Մենք մեկ թիմ ենք: Եթե ցանկանայի առանձին խաղացող լինեի, թենիսով կզբաղվեի:

Մենք հենց նոր Չեմպիոնների լիգան հաղթեցինք: Չեմ կարող դժգոհ լինել մրցաշրջանից: Դա եսասիրություն կլիներ»,- Marca.com-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում