ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, ավարտվել են 5-րդ տուրի պարտիաները:

5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը կարևոր հաղթանակ տոնեց Դենիս Խիսմատուլինի նկատմամբ։ Տուրը հաղթական էր նաև Գաբրիել Սարգսյանի, Սերգեյ Մովսեսյանի, Արման Փաշիկյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Գևորգ Հարությունյանի և Արամ Հակոբյանի համար։

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է 4 շախմատիստ՝ Հրանտ Մելքումյանը, Իվան Չեպարինովը, Յուրի Կուզուբովը և Դանիել Ֆրիդմանը: Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 4-ական միավոր:

Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ: Այսօր՝ հունիսի 4-ին, Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում