Սալահը տեղափոխվում է «Լիվերպուլ»

«Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը մոտ «Լիվերպուլ» տեղափոխվելուն:

Իտալական ու անգլիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ ակումբները համաձայնեցրել են տրանսֆերը, որը կազմելու է 40 միլիոն եվրո: Մերսիսայդցիների հետ եգիպտացին 4 տարվա պայմանագիր է կնքելու և տարեկան վաստակելու է 4 միլիոն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի համար մինչև 1 միլիոնի պարգևավճարներ նախատեսված կլինեն:

Սալահը Պրեմիեր լիգայում նախկինում հանդես է «Չելսիի» կազմում: Նրա` «Լիվերպուլ» տեղափոխությունը Յուրգեն Կլոպի պահանջն է:

Իտալիայի ավարտված առաջնությունում հարձակվողական ոճի կիսապաշտպանը 31 խաղ է անցկացրել, որոնցում 15 գոլ է խփել ու 13 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում