Կուման. Այս «Ռեալը» չի կարող համեմատվել Գվարդիոլայի «Բարսելոնայի» հետ

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայում «Ռեալի» 12-րդ տիտղոսի մասին: Հիշեցնենք, որ մադրիդցիները 2016-17թթ․ խաղարկության եզրափակչում 4:1 հաշվով հաղթել են «Յուվենտուսին»:

««Ռեալն» արժանիորեն հաղթեց Չեմպիոնների լիգան: Նրանք մրցաշարում լավագույն էին և «Յուվենտուսի» հետ եզրափակչի երկրորդ կեսում հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք:

Այնուամենայնիվ, կարծում եմ` այս «Ռեալը» չի կարող համեմատվել Գվարդիոլայի ժամանակների «Բարսելոնայի» հետ: Այդ թիմը փառահեղ էր: Նրանք գերազանցում են «Ռեալին», որովհետև մեկ ամբողջ դարաշրջան են խորհրդանշում»,- հոլանդացու խոսքն է մեջբերում «Marca.com»-ը:

Պեպ Գվարդիոլան կատալոնական թիմը մարզել է 2008-2012 թվականների ընթացքում: Այդ ժամանակահատվածում «կապտանռնագույնները» 14 տիտղոս են նվաճել, այդ թվում 3 անգամ հաղթել են Պրիմերայում ու 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում