«Եվ դա 2 բոլիդի պայքարում պարտված արշավորդ է ասում». Պատասխան Հեմիլթոնին

Ինդիքարի արշավորդները քննադատել են Ֆորումլա 1-ի եռակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին ամերիկյան ավտոմրցույթին թերահավատորեն վերաբերվելու համար։

Բրիտանացին նախորդ շաբաթ ասել էր, որ եթե Ֆերնանդո Ալոնսոն որակավորման փուլում միանգամից 5-րդ տեղն է զբաղեցրել ու շրջանցել Ինդիքարում հանդես եկող փորձառու արշավորդներին, ապա պարզ է դառնում, թե ինչպիսի մակարդակ է այդ ավտոմրցույթը:

Թոնի Կանան. «Եվ դա ասում է մի մարդ, ով անցած տարի պարտվել է մի մրցաշարում, որի հաղթանակին երկու բոլիդ էր հավակնում: Դրանից հետո ի՞նչ կարելի է ավելացնել»:

Ջեյմս Հինկլիֆ. «Զավեշտալի է լսել մեր ավտոմրցույթի մասին նման կարծիք մի մարդուց, ով գործնականում երեք մրցակից ունի»։

Գրեմ Ռեյհոլ. «Երբ լսեցի Հեմիլթոնի խոսքերը, ինչ-որ կերպ ինձ զսպեցի, որ ավելորդ բաներ չասեմ: Ֆորմուլա 1-ում հաղթանակի համար պայքար են մղում երկու բոլիդ, առավելագույն դեպքում` 4: Ինդիքարում արդեն 7 տարբեր հաղթողներ են եղել: Նման պայքար չկա այլ ավտոմրցույթում: Չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե չեմպիոն դառնալու համար ինձ հարկավոր լիներ ընդամենը հաղթել իմ թիմակցին: Այստեղ նման բան չի լինում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում