Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկություն. Թոփ-10 գոլերը (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության լավագույն գոլերի ցանկը:

Ցանկը կազմվել է Եվրոպայի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական դիտորդների քվեարկության արդյունքում։ Դիրտորդների թվում են Ալեքս Ֆերգյուսոնը, Ռայան Գիգզը, Ֆաբիո Կապելոն ու Դեյան Ստանկովիչը:

Ամենագեղեցիկն է ճանաչվել եզրափակչում «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի գնդակը, որը խորվաթն ուղարկել է «Ռեալի» դարպասը: Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլը «Նապոլիի» հետ խաղում և «Կոպենհագենի» հարձակվող Թոմի Դելեյնիի գնդակը «Բրյուգեի» դեմ մրցավեճում:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Արյեն Ռոբենը («Բավարիա»), Գոնսալո Իգուայինը («Յուվենտուս»), Մեսութ Օզիլը («Արսենալ»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»), Դանիել Ալվեսը («Յուվենտոս»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում