«Բորուսսիան» նոր մարզչի համար հրաժարագին է վճարել

Դորտմունդի «Բորուսսիայի» նոր մարզիչն է դառնալու «Այաքսը» գլխավորող Պետեր Բոշը:

Kicker.de-ն տեղեկացնում է, որ այսօր «Սինգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում տեղի կունենա հոլանդացու պաշտոնական շնորհանդեսը:

53-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2019 թվականի ամառը:

Գերմանական ակումբն ամստերդամցիներին վճարել է Բոշի համաձայնագրով նախատեսված հրաժարագինը, որը 3 միլիոն եվրո է կազմել: Հոլանդացին մեկ տարի առաջ էր գլխավորել «Այաքսը» և անմիջապես թիմին դուրս բերել Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջել են «Մանչեսթեր Յունայթեդին»:

Թոմաս Տուխելի պաշտոնանկությունից հետո ռուրյան ակումբը պայմանավորվել էր «Նիցայի» մարզիչ Լյուսեն Ֆավրի հետ, սակայն ֆրանսիացիները բաց չէին թողել թիմին Չեմպիոնների լիգա դուրս բերած շվեյցարացուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում