«Norway Chess»-ի կայծակնային մրցաշար. Արոնյանը երրորդն էր, Կարլսենը` պայքարից դուրս

Հունիսի 5-17-ը, Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի է ունենում «Norway Chess» գերհզոր շախմատային մրցաշարը: Մրցմանը մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրինսթ:

Երեկ Ստավանգերում տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշարը, որի հաղթողն իրավունք ստացավ ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: Այնուհետև այդ իրավունքն անցավ  2-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստին և այդպես շարունակ:

Ահռելի առավելությամբ առաջին տեղը գրավեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:

10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով:

Կայծակնային մրցաշարի արդյունքներ.

1.Կարլսեն Մագնուս – 7½/9
2. Նակամուրա Հիկարու – 5½/9
3. Արոնյան Լևոն – 5½/9
4. Վաշիե-Լագրավ Մաքսիմ – 5/9
5. Կրամնիկ Վլադիմիր – 4½/9
6. Կարյակին Սերգեյ – 4½/9
7. Անանդ Վիշվանաթան – 4/9
8. Սո Ուեսլի – 4/9
9. Կարուանա Ֆաբիանո – 3/9
10. Գիրի Անիշ– 1½/9

Այնուհետև մասնակիցները ընտրեցին դասական շախմատի մեկնարկային համարները:

Առաջին տուր

Կարլսեն – Սո
Նակամուրա- Գիրի
Արոնյան – Կարուանա
Վաշիե-Լագրավ – Անանդ
Կրամնիկ- Կարյակին

Հետևեք մեզ նաև Telegram-ում