Հայտնի է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2016-17թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

«Kicker» թերթի հարցմանը մասնակցել է 248 ֆուտբոլիստ, 25 տոկոսը լավագույնը նշել է լեհ ռմբարկուին:

Երրորդ տեղը գրավել «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան, իսկ եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (լավագույն ռմբարկու, 31 գոլ):

Բունդեսլիգայի ավարտված խաղարկությունում Լևանդովսկին 30 գոլ է խփել և իր թիմին օգնել է կրկին նվաճել չեմպիոնի կոչումը: 28-ամյա խաղացողը նաև 8 գոլային փոխանցում է կատարել, ինչը թույլ է տվել առաջին տեղը զբաղեցնել գոլ+փոխանցում հաշվարկում:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում