Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

«Բորուսսիայի» նոր մարզիչ է նշանակվել «Այաքսը» գլխավորող Պետեր Բոշը:

Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 53-ամյա մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրվել:

Գերմանացիները հոլանդացու տեղափոխության համար «հրեաներին» 3 միլիոն եվրո են վճարել: Դորտմունդում Բոշը տարեկան 4 միլիոն եվրո է վաստակելու:

«Այաքսում» անցկացրած առաջին մրցաշրջանում Բոշը թիմին դուրս է բերել Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի պաշտոնանկությունից հետո գերմանական գրանդը պետք է Լուսյեն Ֆավրը գլխավորեր, սակայն «Նիցան» բաց չի թողել իր մարզչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում