Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է հավաք անցկացնել Օլիմպավանում՝ նախապատրաստվելով Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները,- տեղեկանում ենք ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից:

Խարկովում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-25-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում