Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսսիան» նորեկ ունի (լուսանկար)

«Ֆրայբուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպը դարձել է «Բորուսսիայի» ֆուտբոլիստ:

Դորտմունդցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: «Բորուսսիայում», ի դեմս Ֆիլիպի, տեսնում են երկար ժամկետով շարքից դուրս մնացած Մարկո Ռոյսին փոխարինողի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գերմանացու տրանսֆերի համար ռուրյան ակումբը 20 միլիոն եվրո է վճարելու:

Բունդեսլիգայի ավարտված խաղարկությունում կիսապաշտպանը մասնակցել է 25 խաղի,  դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում