«Յուվենտուսն» ու Ալեգրին նոր պայմանագիր են կնքել

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը:

Թուրինցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: 49-ամյա մասնագետի աշխատավարձն առաջին տարում 4,5 միլիոնից կբարձրանա մինչև 5,5 միլիոն: Եվս մեկ միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով: Երկրորդ տարում իտալացու աշխատավարձը կդառնա 6,5 միլիոն:

Ալեգրին «բյանկոներին» գլխավորել է 2014 թվականի ամռանը և երեք անգամ անընդմեջ դարձրել Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ դուրս բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում