Հրապարակվել են երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցող ծանրորդների անունները

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն Ուկրաինայում 18-օրյա հավաքից հետո վերադարձել են և նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ երիտասարդների աշխարհի առաջնություն մեկնելու է երկու աղջիկ և չորս տղա՝ աղջիկներ՝ Սոնա Պողոսյան (75 կգ), Արփինե Դալալյան (+75 կգ), տղաներ՝ Սիմոն Մարտիրոսյան, ով հանդես կգա +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյան (105 կգ), Հակոբ Մկրտչյան և Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 85 կգ):

Փաշիկ Ալավերդյանը նաև նշել է, որ Համաշխարհային ուսանողական խաղերին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն միայն տղաները.

«Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն մտադիր ենք Ունիվերսիադա գործուղել միայն տղաներին։ Այն ծանրորդներին, որոնք մեդալի իրական հավակնորդ են՝ Անդրանիկ Կարապետյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում