Եվրոպայի առաջնություն. Փոփոխություն Հայաստանի հավաքականի կազմում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հաաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել փոփոխություն:

Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի որոշմամբ 69 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանի փոխարեն հանդես կգա Ռիո-2016-ի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:

Այսպիսով, Խարկովում Հայաստանի կազմում հանդես կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-ից 25-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում