«Ալաշկերտը» կխաղա ռուսական թիմերի հետ

Հունիսի 11-ից «Ալաշկերտը» 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին:

Հայաստանի չեմպիոնը կհանգրվանի Մինսկում, որտեղ մարզումները կանցկացնի «Victoria Olimp Hotel Minsk» հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնական խոտածածկով խաղադաշտում,- գրում է երևանցիների պաշտոնական կայքը:

Նախատեսված է երկու ստուգողական հանդիպում: Երկու դեպքում էլ «Ալաշկերտի» մրցակիցները կլինեն Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչներ: Հունիսի 15-ին Հայաստանի չեմպիոնը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ:

Ավելի վաղ «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը հայտարարել էր, որ երևանցիների մրցակիցներն են լինելու այլ թիմեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում