«Ռոման» մարզչի ու ֆուտբոլիստի փոխանակում կկատարի

«Ռոման» «Սասուոլոյի» հետ պայմանավորվել է գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի տեղափոխության շուրջ:

«Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ «Սասուոլոն» չէր ցանկանում բաց թողնել 47-ամյա մասնագետին և հրաժարվում էր ընդունել փոխատուցման առաջարկը: Կողմերը վերջնականապես համաձայնության են հասել այն բանից հետո, երբ «գայլերն» պատրաստակամություն են հայտնել իտալացու փոխարեն զիջելու ակումբի ֆուտբոլիստներից մեկին: Առայժմ այդ խաղացողի անունը չի նշվում:

Սպասվում է, որ Դի Ֆրանչեսկոյի նշանակման մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում