22 միլիոն դոլարի կորուստ` եզրափակչում «չոր» հաշվով հաղթելու դեպքում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Գոլդեն Սթեյթն» ընդհանուր 3:0 հաշվով առաջ է «Կլիվլենդի» հետ դիմակայությունում և հաջորդ հաղթանակի դեպքում չեմպիոն կդառնա:

ESPN.com-ը հաշվել է, որ «չոր» հաշվով հաղթանակի դեպքում (4:0) «Ուորիորզը» 22 միլիոն դոլարի կորուստ կունենա, քանի որ չի կարողանա «Օրակլ Արենա» մարզահամալիրում (19 596 նստատեղ) անցկացնել հակամարտության 5-րդ ու 7-րդ հանդիպումները:

Եզրափակչում յուրաքանչյուր խաղի տոմսերից կալֆորնիացիները 13,5 միլիոն դոլարի եկամուտ կստանային, որից 25 տոկոսը փոխանցվելու էր NBA-ին: Հաշվի առնելով մարզահամալիրում ուտելիքների, խմիչքների ու «Գոլդեն Սթեյթի» հուշանվերների սպասվող վաճառքը՝ յուրաքանչյուր խաղից «Ուորիորզի» եկամուտը կազմելու էր 11 միլիոն դոլար:

Հավելենք, որ եզրափակչի 4-րդ խաղը կայանալու է Կլիվլենդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում