«Միլանը» հաստատեց Ռիկարդո Ռոդրիգեսի տեղափոխությունը (ֆոտոշարք)

Պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը «Վոլֆսբուրգից» տեղափոխվել է «Միլան»։ Իտալական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, տրանսֆերի համար «Միլանը» վճարել է 18 միլիոն եվրո։

«Ես միշտ հետևել եմ «Միլանի» ելույթներին։ Սա հիանալի ակումբ է։ Հաջորդ մրցաշրջանում մենք փորձելու ենք վերադառնալ բարձունք»,- հայտարարել է Ռոդրիգեսը։

Հավելենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Ռոդրիգեսը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում