USD
EUR
RUB

ՈւԵՖԱ․ Ակումբային և ազգային ասոցիացիաների նոր վարկանիշային աղյուսակները

 

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային և ազգային ասոցիացիաների նոր վարկանիշային աղյուսակները։ «Ռեալը» չորրորդ անգամ անընդմեջ մրցաշրջանն ավարտում է առաջին հորիզոնականում, իսկ Իսպանիան շարունակում է գլխավորել ազգային ասոցիացիաների աղյուսակը։

2013-14թթ․ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «Ռեալը» Եվրոպայի ուժեղագույն ակումբների աղյուսակում շրջանցեց «Բարսելոնային»։ Այն ժամանակ մադրիդյան ակումբի վարկանիշային միավորը 161,542 էր, իսկ հիմա ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 176,9992, ինչը 2,100 միավորով ավելի է երկրորդ տեղում գտնվող «Բավարիայի» ցուցանիշից։ Եռյակը եզրափակում է «Բարսելոնան», իսկ չորրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է։

«Չելսին», որ 2016-17թթ․ մրցաշրջանում հանդես չեկավ եվրագավաթներում, 5-րդ հորիզոնականից նահանջել է 10-րդ տեղ։ Թոփ-10-ի միակ նորեկը «Սևիլյան» է, որը 6 տեղով առաջընթաց է գրանցել և այժմ 8-րդն է։ Եվրոպա լիգայում հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» թույլ է տվեց 20-րդ տեղից բարձրանալ 15-րդ հորիզոնական։ Զգալի առաջընթաց են գրանցել նաև «Մոնակոն»՝ 29-րդ տեղ (+29), «Բեշիկթաշը» 43-րդ տեղ (+19), «Ռոստովը»՝ 87-րդ տեղ (+59)։ Նախքան 2016-17թթ․ մրցաշրջանը «Լեսթերն» այս ցանկում չկար, քանի որ չէր մասնակցում եվրագավաթներին, իսկ հիմա զբաղեցնում է 56-րդ տեղը։

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակ, թոփ-10

  1. «Ռեալ Մադրիդ» - 176.999 վարկանիշային միավոր
  2. «Բավարիա» - 154.899
  3. «Բարսելոնա» - 151.999
  4. «Ատլետիկո» - 142.999
  5. «Յուվենտուս» - 140.666
  6. «Պարի Սեն Ժերմեն» - 126.333
  7. «Բորուսսիա Դորտմունդ» - 124.899
  8. «Սևիլյա» - 112.999
  9. «Բենֆիկա» - 111.866
  10. «Չելսի» - 106.192

Ամբողջական աղյուսակը ներկայացված է այստեղ։

Ինչ վերաբերվում է ազգային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակին, Իսպանիան 2012-13թթ․ մրցաշրջանից շրջանցել է Անգլիային, որն այժմ երրորդ տեղում է, իսկ երկրորդը Գերմանիան է։

ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակ, թոփ-10

  1. Իսպանիա
  2. Գերմանիա
  3. Անգլիա
  4. Իտալիա
  5. Ֆրանսիա
  6. Ռուսաստան
  7. Պորտուգալիա
  8. Ուկրաինա
  9. Բելգիա
  10. Թուրքիա

Ազգային ասոցիացիների վարկանիշային աղյուսակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հայաստանը 45-րդ տեղում է։

ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն, վարկանիշային աղյուսակի առաջին 4 ասոցիացիաները Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կունենան երաշխավորված 4 տեղ։ Հինգերորդ և վեցերորդ տեղերը զբաղեցրած ասոցացիաները կստանան խմբային փուլի 2 ուղեգիր և որակավորման փուլի մեկ ուղեգիր (ներքին առաջնության բրոնզե մեդալակրի համար)։ 

Լրահոս
Անգլիայի և Իսպանիայի 5 գրանդ ակումբներ կպայքարեն նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար Կոուտինյոյին գնելու համար անակնկալ թեկնածու է հայտնվել ԱՊԼ-ից Էվերթոնը ցանկանում է գնել Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստին Բերետինի․ Այլևս չեմ վախենում ռեյտնիգում նահանջելուց․ վիրուսը ավելի վախենալու է Հայտնի է՝ որքանով է կրճատվել Ռոնալդուի աշխատավարձը Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին (Gazeta.ru) Ռուսաստանի Պետդումայում կողմ են ՌՊԼ-ի խաղացողների աշխատավարձերը 50%-ով իջեցնելուն Մենք կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի. Մխիթար Հայրապետյանը՝ Կաոլիի մահվան մասին Մեսսին՝ Չե Գևարայի կերպարում Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ Լա լիգա Մեսսին առաջին իսկ օրը ասաց ինձ աշխատավարձերի կրճատման անհրաժեշտության մասին․ Բարտոմեու Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է Փյունիկին 107 հազար, Ուրարտուին՝ 84 հազար եվրո. հայկական ակումբները ստացել են ՈՒԵՖԱ-ի «համերաշխության վճարները» We are One. Հենրիխ Մխիթարյանի և Ա Սերիայի մյուս աստղերի ուղերձը Բավարիան չի կրճատի իր ֆուտբոլիստների աշխատավարձերը Ֆուտբոլը՝ թվերով․ Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ առաջնություններում Ամենից շատ ես սիրում եմ այն գոլը, որը խփեցի Բարսելոնային․ Կուկուրելյա ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդը՝ կրճատել Աթլետիկոն գտել է Դիեգո Կոստայի փոխարինողին Քեյն. Վստահ չեմ, որ ԱՊԼ-ն հնարավոր կլինի վերսկսել Կյելինին Յուվեի խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման. Ռոնալդուն համաձայն է Հայտնի է ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի զբաղեցրած դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Բոլոր ակումբներն այժմ բախվում են գոյություն ունենալու խնդրի հետ․ Անիելի Ռոնալդուն գնել է թոքերի արհեստական օդափոխման հինգ սարք Մադեյրայի հիվանդանոցների համար Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ըստ Կարագերի. 7 ֆուտբոլիստ ու լավագույն խաղացողը Լիվերպուլից են Բերեզովսկի. Կապառոսն առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում Երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկն անգամ մոտ չէ Մխիթարյանի մակարդակին. Բերեզովսկի «Ատլետիկոն» առաջարկում է չեղարկել ամառային տրանսֆերային պատուհանը. Gazeta.ru Նոյերը կարող է տեղափոխվել ԱՊԼ Մոուրինյոն ցանկանում է թիմում տեսնել Գոդինին Ռոման հետաքրքրված է Պորտուի ֆուտբոլիստով Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվել է Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները Ուկրաինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա 24-ամյա մարմնամարզուհին որոշել է դադարեցնել կարիերան Մխիթարյան. «Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է Սիմոն Մարտիրոսյան. Ոչ ցանկալի, բայց միանգամայն իրավացի որոշում էր Ռոնալդուն հնարավոր է հեռանա Յուվենտուսից «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը
website by Sargssyan