ԵԱ․ Կայացել են 9-րդ տուրի պարտիաները
Նմանատիպ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 9-րդ տուրի պարտիաները:
Տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի առաջատար Դեյվիդ Հոուելը ոչ-ոքի խաղաց Անտոն Դեմչենկոյի հետ և պահպանեց առաջատարի դիրքերը: Մրցաշարի 9-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Արման Միքայելյանը, Բաադուր Ջոբավան և Մաքսիմ Մատլակովը:
Նախավերջին տուրից առաջ 7.5 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել Դեյվիդ Հոուելը: Արման Միքայելյանը, Բաադուր Ջոբավան, Մաքսիմ Մատլակովը և Անտոն Դեմչենկոն առաջատարից հետ են կեսական միավորով: Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 9 տուրերի արդյուքներով՝ միջազգային վարպետ Արման Միքայելյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը լրացրել են գրոսմայստերի նորմա:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունն ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում