«Ալաշկերտը» խզել է Ֆիլիպովիչի և Բեգլարյանի հետ պայմանագրերը

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ հանաձայնությամբ խզել է պայմանագրերը սերբ կիսապաշտպան Սաշա Ֆիլիպովիչի և հարձակվող Նարեկ Բեգլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Երկու ֆուտբոլիստներն էլ համալրել էին «Ալաշկերտի» կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և  մինչև հաջորդ տարվա օգոստոսը գործող պայմանագրեր ունեին։ Ֆիլիպովիչը 4 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում ավարտված առաջնությունում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել, իսկ Բեգլարյանը միայն մեկ խաղ է անցկացրել և գրավել է «Արարատի» դարպասն առաջնության վերջին տուրի խաղում:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում ֆուտբոլիստներին հետագա կարիերայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում