Պաշտոնական․ Սպալետին՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ (լուսանկարներ)

«Ինտերի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմը գլխավորել է Լուչիանո Սպալետին։

58-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է կնքել։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Սպալետին յուրաքանչյուր մրցաշրջանի համար ստանալու է 4 միլիոն եվրո աշխատավարձ։ 

Հունիսի 14-ին Սպալետին առաջին անգամ մամուլի ասուլիս կտա «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ հուլիսի 3-ին կանցկացնի թիմի հետ առաջին մարզումը։

Հիշեցնենք, որ Լուչիանո Սպալետիի վերջին ակումբը «Ռոման» էր, որն Իտալիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում